Ջրային լորտու. ՀՀ Կենդանական աշխարհը

Ջրային լորտու (լատ.՝ Natrix tessellata), շախմատաևախշ լորտու, շախմատօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի իսկական լորտունների (լատ.՝ Natrix) ցեղի օձ։ Ջրանցքային լորտուն ՀՀ-ում հանդիպում է բոլոր մարզերում՝ հիմնականում նախալեռնային շրջաններում, երբեմն՝ նաև լեռներում։ Տարածված է տարբեր ջրավազանների ջրամերձ կենսավւսյրերում, այգիներում, երբեմն կարող է հանդիպել նաև ջրից բավական հեռու։

Արտաքին տեսք
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (14-140 սմ), պոչը 5-6 անգամ կարճ է։ Մարմինը բարեկազմ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված խոշոր, փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, բիբը՝ կլոր։ Մարմնի թեփուկները կատարավոր են, ինչով կարող է նմանվել թունավոր իժերին։ Մեջքը մոխրագույն է, գորշավուն, կանաչավուն կամ կարմրավուն՝ ծածկված այս կամ այն չափով արտահայտված շախմատանման մուգ բծերով, որոնք միաձուլվելով՝ տալիս են ընդհանուր սև գունավորում։ Որովայնային մակերեսը խայտաբղետ է. վահանիկների եզրերը դեղնավունից նարնջագույն են կամ վառ վարդագույն, կենտրոնական մասով անցնում է մանր կետիկներից բաղկացած լայն, սև շերտ։

Սնունդ
Սնվում է մանր ողնաշարավորներով (ձկներ, երկկենցաղներ, կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։

Բազմացում
Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է 4-18 ձու։ Ձվերը խոշոր են (32-35 X 15-16 մմ)։ Ձագերը ծնվում են սեպտեմբերին։

Նշանակություն
Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական Նպատակով։ Պաշտպանվում է՝ հիմնականում սուր հոտով հեղուկ արտաթորելով և սատկած ձևանալով։ Կծում է խիստ հազվադեպ. կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում