Շմիդտի սահնօձ. ՀՀ Կենդանական աշխարհը

Շմիդտի սահնօձ (լատ.՝ Hierophis schmidti), կարմրափոր սահնօձ, շահմար (պարսկ.՝ արքայօձ), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է լատ.՝ Hierophis, լատ.՝ Dolicophis կամ լատ.՝ Coluber ցեղերին։ ՀՀ-ում հանդիպում է Նախալեռնային ու ոչ շատ բարձր լեռնային շրջաններում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտայիև ու չոր նոսրանտառային բուսականությամբ, ջրամերձ քարքարոտ կենսավայրերում, հաճախ նաև մշակովի տարածքների հարևանությամբ և այգիներում։

Արտաքին տեսք

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (33-170 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը բարեկազմ է, ոչ հաստ, գլուխը մարմնից տարանջատված է և ծածկված խոշոր վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն կամ կարմրավուն, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն։

Մեջքային մակերես

Մեջքային մակերեսը տարիքի հետ փոխվում է մոխրագույնից գորշադեղնավունի և մուգ կարմիրի։ Մեջքի երկայնքով ձգվում է մանր, թույլ արտահայտված մուգ բծերի 3-4 շարք, որոնք երբեմն ձևավորում են երկայնակի մուգ զոլեր կամ բոլորովին անհետանում են։ Գլխի վահանիկներին ևս կան մուգ բծեր։ Երիտասարդի որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, տարիքի հետ ձեռք է բերում ավելի վառ վարդագույն կամ նարնջագույն երանգ։ Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, թռչուններ, կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։

Զուգավորում

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է երկարավուն (48-51 X 14-15 մմ) 5-11 ձու։ Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին։ Երբեմն խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով։ Բավական ագրեսիվ է, սակայն կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում