Տատրակ. Դեղաբույսեր

Տատրակ (լատ.՝ Tussilágo), խոճկորիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ունի մեկ տեսակ՝ տատրակը սովորական (T․ farfara):

Աճում են Եվրասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում։ ՀԽՍՀ-ում տարածված է Սևանի, Իջևանի, Ազիզբեկովի, Աշտարակի, Ստեփանավանի և այլ շրջաններում։

Պարունակում է ալկալոիդներ, վիտամին C: Դեղաբույս է։ Տերևները պարունակում են լորձանյութեր, գլիկոզիդ տուսիլագին, ինուլին: Տերևների թուրմն ունի խորխաբեր, լեղամուղ, քրտնամուղ հատկություն։ Կիրառվում է շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։

Դեղաբույսը օգտագործում են նաև ստամոքսաաղիքային տրակտի կատառի, նեֆրիտների, ցիստիտների, թոքաբորբերի, բրոնխիտների, հատկապես ձգձգվող հազի ժամանակ, արտաքին ձևով` գլխի քորի և թեփոտության, իսկ թարմ տերևահյութը հարբուխի ժամանակ տամպոնների ձևով դնում են քթանցքերի մեջ։ Թարմ տերևները` տրորելով, դնում են բորբոքական ուռուցքներին և գլխին` գլխացավերի ժամանակ։

Լեհաստանում և Գերմանիայում տատրակի պատրաստուկներն օգտագործում են բրոնխիալ ասթմայի, պլևրիտների, կոկորդի բորբոքումների և մարսողական տրակտի մի շարք խանգարումների ժամանակ։ Տրորված թարմ տերևը դնում են այրվածքների, ուռուցքների և արյունահոսող օջախների, իսկ խյուսի ձևով` նաև բորբոքված կրծքագեղձի և երակների վրա։ Տատրակի թարմ տերևահյութը` ֆիզիոլոգիական լուծույթով կիսով չափ նոսրացրած ինհալացիայի ձևով մենք օգտագործել ենք սուր տրախեաբրոնխիտով հիվանդների բուժման համար։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում