Շնախոտ. Դեղաբույսեր

Շնախոտ (լատ.՝ Cynanchum), թունաթափազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4-5 տեսակ։

Հանդիպում է Տավուշի, ԳԵղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային շրջաններում, Երևանի շրջկայքում։ Աճում է թփուտներում, գետափերին, խոտածածկ լանջերին, ցանքերում և այլն։

Կիրառվում է որպես դեղաբույս։ Այն պարունակում է գլիկոզիդներ, կաուչուկ (տերևներն ու ցողունները)։ Պտուղների և սերմերի պատրաստուկներն օգտագործում են սրտային անբավարարության դեպքում։ Մեղրատու է և գեղազարդիչ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում