Բավեղ. Դեղաբույսեր

Բավեղ (լատ.՝ Phlomis), խռնդուկ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 100, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ բավեղ արևելյան (Phlomis orientalis), բավեղ փշոտ (Phlomis pungens), բավեղ պալարակիր (Phlomis tuberosa)։

Ցողունը պարզ է կամ ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-150 սմ։ Տերևները երկարավուն-նշտարաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են, առաջացնում են ընդհանուր հասկանման ծաղկաբույլ։ Ծաղկապսակը վարդագույն է կամ բաց մանուշակագույն, երբեմն՝ դեղին։ Ծաղկում է ամռանը։ Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։

Տարածված է Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թեք քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառի բացատներում և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում