Արևածաղիկ. Դեղաբույսեր

Արևածաղիկ (լատ.՝ Helianthus), արևերթիկ, արևելած ծաղիկ, արևլան, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան։ 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»։

Լինում է յուղատու (47-50%), ուտելի և սիլոսային։ Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործում են սննդի (պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և այլն) արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ։ Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար։ Արևածաղկի քուսպը խտացրած լավորակ կեր է։ Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն, կասեցնում է կարծրախտի երևույթների զարգացումը, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում լյարդի ճարպակալումը։ Մեղրատու է։

Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30) տեսակ։ ՀՀ-ում մշակվում է արևածաղիկ յուղատուն (H. annuus)՝ հիմնականում Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում՝ անջրդի պայմաններում՝ որպես սիլոսային մշակաբույս։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում