Արջընկույզ. Դեղաբույսեր

Արջընկույզ (լատ.՝ Datura), մորմազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի կամ ծառերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արջընկույզ սովորական (D. stramonium) կամ աջընկույզ գարշահոտ։ Տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում։ Աճում է հացահատիկի ցանքերում, այգիներում, աղբոտ վայրերում։

Ցողունը սնամեջ է, եղանաձև ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-90 սմ. Տերևները կոթունավոր են, ակոսավոր, ատամնաեզր։ Ծաղիկները խոշոր են՝ մեկական կարճ ծաղկակոթերով, ծաղկեպսակը՝ խողովակաձագարաձև, սպիտակ։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը չորսփեղկաևի, կարծր, փշապատ տուփիկ է։ Սերմերը խոշոր են, սև, երիկամաձև, տափակ։ Թունավոր է. պարունակում է ալկալոիդներ։ Դեղաբույս է. տերևներից ստացված պատրաստուկներն օգտագործում են նյարդացավի, բրոնխային հեղձուկի, ռևմատիզմի ժամանակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում