Արենախոտ. Դեղաբույսեր

Արենախոտ (լատ.՝ Lythrum), արենախոտազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ արենախոտ մշտիկատերև (L. hissopifolia), արենախոտ կտավատատերև (L. linifolium), արենախոտ ճիպոտանման (L. virgatum), արենախոտ ուռատերև (L. salicaria)։

Ցողունը մերկ է կամ թույլ խավոտ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 50-100 սմ։ Տերևները նեղ նշտարաձև են, վերինները՝ հերթադիր, ստորինները՝ հակադիր։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկը՝ վարդածիրանագույև, ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ, երկբուն տուփիկ է։ Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր։ Բույսի և արմատների պատրաստուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես հակաբորբոքային միջոց։ Մեղրատու և գեղազարդիչ է։

Հանդիպում է Սյունիքի, Կոտայքի, Արարատի մարզերի ճահճոտ, գերխոնավ վայրերում, գետերի, լճերի ափերին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում