Արագլախոտ. Դեղաբույսեր

Արագլախոտ (լատ.՝ Erodium), ճայկտուց, կռնկախոտ, ծենի, խորդենազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 60 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ արագլախոտ հայկական (E. armenum), արագլախոտ Սոսնովսկու (E. sosnowskianum), արագլախոտ արագլային (E. ciconium), արագլախոտ խնդամոլային (E. cicutarium) և այլն։

Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են մրսածության, սրտային, կոկորդի, լնդերի հիվանդությունների ժամանակ, նաև որպես վերքամոքիչ միջոց։ Մեղրատու է։

Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր մարգագետիններում, բաց ավազոտ վայրերում, դաշտերում, բանջարանոցներում և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում