Ավլախոտ. Դեղաբույսեր

Ավլախոտ (լատ.՝ Sisymbrium), աղբաղբուկ, աղբուղ, խոզակնճիթ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ ավլախոտ դեղատու (S. officinale), ավլախոտ բարձր (S. altissimum), ավլախոտ երկբլթակ (S. bilobum), ավլախոտ Լյոզելի (S. loeselii) և այլն։ Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, հացահատիկի ցանքերում, աղբոտ վայրերում։

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, նոսր մազմզուկածածկ, բարձրությունը՝ 20-70 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաբաժան, նեղ գծաձև կամ լայն նըշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ վառ կամ բաց դեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը պատիճ է, սերմերը՝ մանր։ Որոշ տեսակներ վնասակար կամ թունավոր են. պարունակում են գլիկոզիդներ, որոնք ճեղքվելով՝ առաջացնում են սուր հոտով և համով մանանեխայուղեր, իսկ որոշ տեսակների սերմերն օգտագործում են մանանեխի փոխարեն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում