Անմոռուկ. Դեղաբույսեր

Անմոռուկ (լատ.՝ Myosotis), մկնականջ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 14 տեսակ։

Որոշ տեսակներ դեղաբույսեր են։ Մեղրատու է։

Անմոռուկ Դարալագյազին (M. daralaghezica) բնաշխարհիկ է։ Հանդիպում է Սուլեմայի լեռնանցքի (Վայքի մարզ) շրջակայքում, Արայի լեռան (Արագածոտնի մարգ) լանջերին, Ուրծի լեռնաշղթայում (Արարատի մարզ)։

Առավել տարածված են անմոռուկ նոսրածաղիկ (M. sparsiflora), անմոռուկ ճմոտ (M. caespitosa), անմոռուկ անտառային (M. sylvatica), անմոռուկ կաքավկրկուտատերև (M. lithospermifolia), անմոռուկ ալպիական (M. alpestris) և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մարզերի անտառներում, թփուտներում, գետերի և ջրամբարների ափերին, ճահճոտ վայրերում, ալպյան և մերձալպյան մարգագետիններում:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում