Պոչամբարը պոչամբարի հետեւից լցնում են

«Հայաստանն ամենացածր մակարդակի հումք արտահանող եւ ընդերք օգտագործող երկիրն է: Անկախ նրանից` ինչ տարածք է` քանդում են եւ վերջ: Շրջակա միջավայրը հագեցնում ենք թունաքիմիկատներով եւ ծանր մետաղներով, անտառները էներգետիկ ճգնաժամի տարիներին յուրացրեցինք, բայց հետո դա բիզնեսի վերածվեց»,- «Հայելի» մամուլի ակումբում խոսելով Հայաստանի ներկայիս բնապահպանական խնդիրներից՝ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով` անտառները որոշ չափով վերականգնվում են, բայց կորուստները մեծ են. «Իսկ երեւանյան քաղաքաշինությունն ամբողջ աշխարհին կարող է օրինակ ծառայել` ինչպես չի կարելի քաղաք կառուցել: Միայն ոմանց ֆինանսական շահերի տեսանկյունից է իրականացվել մեր քաղաքաշինությունը»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Խաչիկ Ստամբոլցյանն էլ նկատեց, որ մեր երկրում շատ են թունավոր նյութեր պարունակող պոչամբարները. «Դրանք հսկայական չափերի են հասնում: Կարգուկանոն կա, որ պետք է տարածքը վերականգնվի, պոչամբարը ծածկվի, բայց չի արվում: Պոչամբարը պոչամբարի հետևից լցնում են` մեծ գումարներ վաստակելու համար»:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում