«ԱՆսպառ ռեսուրս»․ ֆիլմ ջրի խնայողության անհրաժեշտության մասին

Միջազգային ուսումնասիրությունները վկայում են, որ եթե յուրաքանչյուր մարդ ատամները լվանալու ընթացքում 1 րոպե փակի ջրի ծորակը, կարող է 5 լիտր ջուր խնայել։ Եվ այդպես օրը երկու անգամ։ 

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ, ջրային ոլորտի մասնագետ Արևիկ Հովսեփյանի և ջրամատակարարման–ջրահեռացման համակարգերի մասնագետ Էդուարդ Մեսրոպյանի հետ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցել է Հայաստանում ջրի ոլորտի խնդիրների մասին, որոնք հիմնականում երեքն են։ 

Շատերը կարծում են, որ ջուրն ԱՆսպառ ռեսուրս է, հատկապես Հայաստանում, սակայն Արևիկ Հովսեփյանն ընդգծել է, որ իրականում մենք ջուր խնայելու խնդիր ունեն։ «Իրոք ջուրը մեզ համար արժեքավոր ռեսուրս է ու շատ ցավալի է, որ մենք ջրի նկատմամբ նման վերաբերմունք ունենք ու նման վարքագիծ ենք ցույց տալիս ջրին․ ինքը մեզ վերաբերվում է շատ լավ, իսկ պատասխանը ստանում է շատ վատ»,– ֆիլմում պատմել է նա։ 

«Ջինջ» ՍՊԸ հիմնադիր Էդուարդ Մեսրոպյանը կարծում է, որ խնդիրը նրանում է, որ մենք դեռևս որպես քաղաքացիներ չենք կայացել։ «Մենք դեռևս քաղաքացի չենք ձևավորվել, մենք դեռևս սպառողներ ենք․ մեզ պետք է սա, պետք է նա, ես պահանջում եմ պետությունից սա, պահանջում եմ նա, բայց ես ի՞նչ եմ տալիս պետությանը, ես ի՞նչ եմ անում, որ դա լինի, որ ես օգտագործեմ, երկրորդական հարց է, մենք դա թողել ենք»,– ասել է նա։

Գիտե՞ք, որ աշխարհում ջրի համար պատերազմներ են լինում, իսկ կլիմայի փոփոխությունների ազդեցությամբ ջրային ռեսուրսներն առավել խոցելի են դարձել։ 

«ԱՆսպառ ռեսուրս» տեղեկատվական ֆիլմն այն մասին է, թե ինչպես յուրաքանչյուր մարդ փոքր քայլերով կարող է նպաստել ջրի արդյունավետ օգտագործմանը և ռեսուրսի խնայողությանը։ 

- Ի՞նչ անել․․․ պարզապես սկսել ծորակը փակելուց։ 

 

Ֆիմի հեղինակն է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում