«Խոսրովի անտառ» պետական արգելոցը տնօրենի նոր ժ/պ ունի

«Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ–ը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Ինչպես տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական էջից՝ ։ 

Նշենք, որ վերջինս՝ հանդիսանալով նախորդ իշխանությունների կողմից նշանակված և տարիներ շարունակ համակարգում գործունեություն ծավալող քաղաքացի, ոչ միանաշանակ և դժգոհությամբ էր ընդունվում հանրության կողմից։ 

Այժմ, Վահե Ջիլավյանը տեղափոխվել է ԲՀՊՏ ոլորտ, այն դեպքում, երբ «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ 2020թ․–ի սեպտերմբեր ամսին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Բորիս Բաղդասարյանը նշանակվել էր ՀՀ ՇՄՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։ Ընդգծենք, որ Բորիս Մարատի Բաղդասարյանը զինվորական կոչումով կապիտան է, աշխատել է ուժային կառույցներում։

Կենսագրական տվյալներ


Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975թ. հունվարի 31

Կրթություն

1991 – 1996 – Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Կառավարում և տնտեսական կապերի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
1981 – 1991 – Երևանի N139 անգլերեն թեքումով միջնակարգ դպրոց

Աշխատանքային գործունեություն

2018 – 2020 թթ.- Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
Հունիս 2017 – Մայիս 2018 – ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Օգոստոս 2016 – Հունիս 2017 - Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամ, փոխտնօրեն (Դեկտեմբեր 2016 – Ապրիլ 2017 - Գործադիր տնօրենի ժ/պ)
Մայիս 2015 – Օգոստոս 2016 - Հայաստանի Զարգացման Հիմնադրամ, Սփյուռքի գծով խորհրդատու
Օգոստոս 2012 - Հուլիս 2014 - ՀՀ սփյուռքի նախարարություն, նախարարի տեղակալ
Հոկտեմբեր 2009 - Օգոստոս 2012 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, աշխատակազմի ղեկավար
Սեպտեմբեր 1999 – Հոկտեմբեր 2009 - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, վարչության պետ
Մարտ 2000 – Հոկտեմբեր 2009 - ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ
Օգոստոս 1999 – Դեկտեմբեր 1999 – Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն
Մարտ 1999 - Սեպտեմբեր 1999 – ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, բաժնի պետ - Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման բաժին
Օգոստոս 1998 - Մարտ 1999 – ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, գլխավոր մասնագետ, Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչություն
Ապրիլ 1998 – Օգոստոս 1998 - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն, առաջատար մասնագետ - Արտաքին պետական պարտքի կառավարման վարչություն

Զինվորական ծառայություն
Հունիս 1996 – Հոկտեմբեր 1997 – ՀՀ Զինված Ուժեր, Սերժանտ

Դասային աստիճան
Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Լեզուները
Հայերեն (մայրենի), Անգլերեն (ազատ), Ռուսերեն (ազատ)

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում