Ապօրինի ծառահատման դեպքեր՝ ամբողջ Հայաստանում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հայտնել հայտնաբերված ապօրինի ծառահատումների մասին։

«Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրությունների հիման վրա ապօրինի հատված տարբեր տեսակի 7 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 99.000 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ»ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում Գործի նյութերն ուղարկվել են Տավուշի մարզի դատախազություն և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը Լոռու մարզի բնակիչ Հ. Բ.-ի նկատմամբ Հաճարենի տեսակի 2 ծառ ապօրինի հատելու համար նշանակել է վարչական տուգանք100.000 ՀՀ դրամի չափով»,– հայտնել է ԲԸՏՄ–ը։

Մեկ այլ դեպքում․ «Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրությունների հիման վրա ապօրինի հատված տարբեր տեսակի 76 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 7.018.000 ՀՀ դրամի չափով:

Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ»ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում: Գործի նյութերն ուղարկվել են Տավուշի մարզի դատախազություն և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին»:

Ինչպես նաև․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա կատարված զննման արդյունքում Լոռու մարզի բնակիչ Գ.Խ-ի կողմից 2․3 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 82.800 ՀՀ դրամի չափով: Գործի նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին»:

Եվս մեկ դեպք․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը քաղաքացի Հ.Շ.-ի նկատմամբ կաղնի տեսակի ցցաչոր մեկ ծառ ապօրինի հատելու համար նշանակել է վարչական տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումը տեղի է ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում