Սիգի ապօրինի որսի դեպքեր են հայտնաբերվել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա.

  • Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ Ա. Ս.-ի կողմից վարած ավտոմեքենայի բեռնախցիկում 46 հատ, 15 կգ սիգ տեսակի ձուկ հայտաբերելու փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 75.000 ՀՀ դրամի չափով:
  • Գեղամասար գյուղի բնակիչ Գ. Մ.-ի կողմից վարած ավտոմեքենայի բեռնախցիկում 36 հատ, 13 կգ սիգ տեսակի ձուկ հայտնաբերելու փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 65.000 ՀՀ դրամ։

Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժին։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում