Ծաղկաձորում էկոհամակարգային ծառայությունների մատուցման պիլոտային ծրագիր կմեկնարկի
![](https://econews.am/disk/19-02-20/8ee5ad9581a170576a84066a4eef58a8.jpg)
Շրջակա միջավայրի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Ծաղկաձորի համայնքապետարանի, Ծաղկաձորում գործող հյուրանոցների, Գերմանական միջազգային կազմակերպության/GIZ/, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ու Հրազդանի անտառտնտեսության, «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների և նախարարության մասնագետների մասնակցությամբ։ Հանդիպումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է էկոհամակարգային ծառայությունների կամավոր վճարների համակարգի ներդրման հնարավորության հարցը։ Շահագրգիռ կողմերը հայտնել են գործընթացին մասնակցելու իրենց պատրաստակամությունը։
Քննարկվել են նաև էկոհամակարգային ծառայությունների մատուցման ոլորտում հստակ և թափանցիկ մեխանիզմների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացի շրջանակներում շարունակելու քննարկումները։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/41517452618bfd89f291ac0f2f4d399a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/26-11-22/663dd641b4f4b9308026c1abed836ff1.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/27-09-22/dab2c98e135e8cf6c4b4578d5fd717cc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/7462ef4c0df27827d253d11959945c93.jpg&w=300&h=200)