Տարիների աշխատանքն արդյունք տվել է...
![](https://econews.am/disk/31-01-20/7fc693d3f59a55ecff66510f235e7e2c.jpg)
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ սկսում է 2020 թվականի աջակցության ծրագիրը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին: ԲՀՊՏ-ների զարգացման գործընթացի մեկնարկում CNF-ը «Արփա» պահպանվող լանդշաֆտին հատկացրել է այս տարվա համար նախատեսվող ֆինանսական աջակցությունը, որը կազմել է 29 միլիոն 730 հազար դրամ: «Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին Կովկասի բնության հիմնադրամը աջակցություն սկսել է ցուցաբերել 2014 թվականից սկսած:
Ընդհանուր առմամբ, 2014-19 թթ. համար ԿԲՀ-ն «Արփա» ՊԼ-ին ցուցաբերել է մոտավորապես 185 հազար եվրոյի աջակցություն: 2019 թվականին ԿԲՀ-ի կողմից ՊԼ-ին հատկացվել է մոտավորպես 29 միլիոն դրամի օժանդակություն, որից տրվել են աշխատակիցների աշխատավարձերը, գնվել են վառելիք, պահեստամասեր, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվել են այլ ծախսեր, այդ թվում , առաջին անգամ՝ ՊԼ-ի աշխատակիցների առոջապահական ապահովագրության համար:
Նշենք, որ պահպանության ուղղությամբ տարվող տարիների աշխատանքն արդյունք տվել է, այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում պարսկական ընձառյուծը, բեզոարյան ածերը, գորշ արջը, այլ կենդանատեսակներ:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/9dcffedb69b44cc3c501c3b8c8a41ff5.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-09-22/12eeb5ea55320cc39d5e5f7a8687be8c.jpg&w=300&h=200)