ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր մինչև 2040թ.
![](https://econews.am/disk/16-01-20/6d7f4acff69063667ab849f086cf1998.jpg)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր, որը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ստացել է 75 տոկոս դեմ քվե: Ռազմավարության հակիրճ բնութագրում ասվում է. «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները փաստաթուղթն ընդունվել է 2015թ.ին: Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում էներգետիկ համակարգում կատարված աշխատանքներն ու արձանագրված զարգացումները, ինչպես նաև 2020-2024թթ. համար նախատեսվող ծրագրերի իրականացումը, անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր ռազմավարական ծրագիր:
Ռազմավարական ծրագրի մշակումը ներառված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի № 650-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2019- 2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում»:
Էներգահամակարգում տեղի ունեցած նոր զարգացումները, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտություն են առաջացրել վերանայել բնագավառի զարգացման տեսլականը և մշակել ռազմավարական նոր ծրագիր: Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները՝ Կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ:
Որպես բնագավառի զարգացման առաջնահերթություն նշվում է. «Վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումը, հաշվի առնելով դրանց՝ նվազագույն ծախսումներով էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների զարգացման պլանի մաս կազմելու հանգամանքը, հանդիսանում է էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը։ Արևային կայանների կառուցումը, հանդիսանալով տնտեսապես ամենաշահավետը Հայաստանի պարագայում, հաշվի առնելով առկա ռեսուրսները և այս տեխնոլոգիայի զարգացման միտումները որջ աշխարհում, կլինի գերակա մնացած տեսակների նկատմամբ՝ հաշվի առնելով համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշներով պայմանավորված սահմանափակումները»:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-07-23/15498cffa0cc224ebd046fa1617b0ac3.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/26-11-22/663dd641b4f4b9308026c1abed836ff1.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/7462ef4c0df27827d253d11959945c93.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-07-22/adab0f1c21014733db6d197b5995c8a5.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-07-22/c585177483bad99c6c4e4dc63f4a4b3d.jpg&w=300&h=200)