ՀՀ-ից երրորդ երկրներ փայտանյութի արտահանումը կարգելվի

Շրջակա միջավայրի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատ­րաստ­­ված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծով նախատեսվում է. «Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով, 

Ասեղնատերև տեսակներից 

Սաղարթավոր տեսակներից 

Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ  

մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ

եզրատաշած կամ չեզրատաշած

Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած  

գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և

սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած,

անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց

չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով

չմշակած, գործիքների և համանման

արտադրատեսակների համար նախատեսված

ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների

արտադրության համար օգտագործվող,

ծեղ և համանման փայտանյութ»:

Նախագծի հիմնավորմամբ ասվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատ­րաստ­­ված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմա­նելու նպատա­­­կա­­հար­մար­ու­թ­յան հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահ­պա­նության անհրաժեշտությամբ։  

Նախագիծն ամբողջությամբ՝ հղումով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում