Ահազանգ. Այրվում են Սյունիքի անտառները (տեսանյութ)

 Թարմացում* ԱԻՆ. Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են թիվ N զորամասի 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 37 աշխատակից:

Կանխվել է հրդեհի տարածման վտանգը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին. սահմանվել է հերթապահություն:

Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հայկ Բարսեղյանն ուղիղ տեսակապ է հաստատել սոցիալական ցանցերից մեկում, որտեղ հայտնել է, որ այրվում են Սյունիքի անտառները՝ Շիկահողից դեպի Մեղրի տանող ճանապարհին:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը գրել է. «Կապան-Շիկահող-Մեղրի մայրուղու և Ներքին Հանդ տանող ճանապարհի խաչմերուկի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով հրդեհն ընդգրկում է Կապանի անտառտնտեսության և Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները։

Շրջակա միջավայրի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների և մյուս պատասխանատու գերատեսչությունների մասնագետներն, ինչպես մոտակա գյուղերից կամավորները տեղում պայքարում են կրակի դեմ»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում