Շատ խնդրահարույց կլինի այդ եզրակացության պայմաններում հանքի շահագործումը թույլ տալ. Վարազդատ Կարապետյան

«Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն. իրավիճակ, երբ հետազոտությունն ասում է մի բան և կան բնապահպաններ, որոնք մեկ այլ բան են ասում։ Թե նախնական փուլում, և թե դրանից հետո ասվել է, որ եթե կլինի գոնե 0,1 տոկոս կասկած, որ դրանից կտուժի Ջերմուկը, Սևանա լիճը, ապա այդ հանքը չի շահագործվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամուլսարի խնդրի շուրջ, իսկ այդ ընթացքում Բաղրամյան 26 հասցեում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները հայտնել են իրենց կարծիքը խնդրի մասին: 

Պատգամավորը հայտնել է նաև, որ Ամուլսարի հարցով իրականացված փորձաքննության եզրակացությունն ընդունվել է ի գիտություն և այդ կապակցությամբ կառավարությունը կկայացնի իր որոշումը։

«ԻՄ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ասել է. «Ամուլսարի գործով «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության եզրակացությունը կարդացել եմ և գտնում եմ, որ շատ խնդրահարույց կլինի այդ եզրակացության պայմաններում հանքի շահագործումը թույլ տալ»: 

Հարցադրմանը, թե եզրակացության հետ կապված խնդիրնե՞ր է տեսնում, պատգամավորը պատասխանել է, թե միանշանակ կան բազմաթիվ խնդիրներ, պետք է քննարկել, հասկանալ, թե ինչ ռիսկեր կան, ինչպես կարելի է դրանից խուսափել։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում