Ամուլսարի հանքի դեմ պայքարող քաղաքացիները բերման են ենթարկվել

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ԱԺ այգի մուտք գործելու ժամանակ բերման են ենթարկվել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող 6 քաղաքացի: Տեղեկատվությունը հաստատել է նաև ՀՀ ոստիկանությունը. Ազգային ժողովի բակից 6 քաղաքացի է տարվել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բերման ենթարկվածների մեջ են քաղաքացիներ Միքայել Մարգարյանը, Անի Խաչատրյանը, Հարություն Սիմոնյանը, Անի Հակոբջանյանը և այլոք: 

Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեի կողմից հրապարակվել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում