Մխչյանի խողովակների մոտ փայտանյութը վաճառվել է օրինական․ Տեսչական մարմին

«Օգոստոսի 15-ին սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից տարածված Մխչյանի խողովակների մոտ փայտանյութի վաճառքի ահազանգի հետքերով այսօր վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են Արարատի մարզի Մրգավետ համայնք, որտեղ կանգնած են եղել վառելափայտով բեռնված թվով 9 ավտոմեքենա՝ վարորդները ներկայացրել են փայտանյութի ձեռքբերման օրինականությունը հավաստող բոլոր փաստաթղթերը»,- այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Տեսչական մարմինը հայտնում է նաև, որ շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել ՀՀ մի շարք մարզերում՝ ապօրինի ծառահատումներն ու փայտանյութի տեղափոխումը բացառելու նպատակով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում