Ինչպես է գիշատիչ վագրը զբոսնում Իվանովոյի փողոցներով (տեսանյութ)
![](https://econews.am/disk/27-07-19/972c5deb67e7c243d585ca8d500a606a.jpg)
Կենտրոնական Ռուսաստանի Իվանովո քաղաքի փողոցներում օրերս վագր էր զբոսնում: Ականտեսները նկարահանել են գիշատիչ կատվազգիի փողոցային զբոսանքը և ներբեռնել համացանց, ինչն էլ բավական լայն արձագանք է ստացել: Տեսանյութում վագրը դուրս է թռչում մեքենայից, նա առանց դնչկալի է, հետևից քարշ է տալիս վզկապը:
Կենդանու «տիրոջը» հաջողվում է բռնել կենդանուն և հետ տանել: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ կենդանին պատկանում է Իվանովոյում ելույթներ ունեցող կրկեսին:
Ամեն դեպքում, Իվանովոյի ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում դեպքի առնչությամբ:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ կենդանասերներ, կենդանիների իրավունքներով հետաքրքրված քաղաքացիներ, կազմակերպություններ և նախաձեռնություններ մշտապես դեմ են արտահայտվել կենդանիներին որպես զվարճանքի միջոց շահագործելուն: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է պնդել նշված տեսակետը՝ կոչ անելով բոլորին հրաժարվել կենդանիներին նման կերպ վերաբերվելու պրակտիկայից:
Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «ԶՕՕ ֆաունա Արտ» ՍՊԸ կողմից Հայաստան են ներմուծվել 4 վագրեր՝ 3 հատ բենգալյան և 1 հատ ամուրյան: Կենդանիները Հայաստան են բերվել անազատության մեջ բուծելու նպատակով, այն դեպքում, երբ ՀՀ-ում չկան ոլորտը կարգավորող անհրաժեշտ օրենքներ, նորմեր և կարգեր: Թե ինչ ապագա է սպասվում ներմուծված և բուծման արդյունքում ստացված կենդանիներից, ևս անհայտ է մնում, սակայն դրանք կարող են միայն պահվել անազատ պայմաններում, շահագործվել կրկեսների և այլ նմանատիպ երևույթների ընթացքում:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/23-08-22/f462cae2f7ba186e1c9bfdcadc2c7852.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-08-22/c1369475880d804a2e4d0d16407214a0.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/08-08-22/fb60bbc0189554cee1b04066b2c11897.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-07-22/c585177483bad99c6c4e4dc63f4a4b3d.jpg&w=300&h=200)