Դիլիջանի ոլորանների վրա ոստիկանները կանգնեցրել են ապօրինի փայտանյութով բարձված մեքենա

Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի անտառահատումների, փայտանյութի ապօրինի տեղափոխման կանխման նպատակով Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում իրականացվող ծառայության ժամանակ, կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որի վարորդը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանի «կանգառ» ազդանշանին: Մեքենան հարկադրաբար կանգնեցնելուց հետո պարզվել է, որ այն բարձված է փայտանյութով: Դիլիջանի Հակոբջանյան փողոցի բնակիչ, 27-ամյա վարորդը չի ներկայացրել ոչ վարորդական իրավունքի վկայական, ոչ էլ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Նա հայտնել է, որ շուրջ երկու խմ փայտանյութը պատկանում է Աթարբեկյան փողոցի բնակիչ, 26-ամյա ուղևորին:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում