Սարատովում կրկեսային արջը փախել է վանդակից և հարձակվել անցորդների վրա (տեսանյութ)
![](https://econews.am/disk/24-06-19/2a84e21b31c5f3409c4570779102ee49.jpg)
Սարատովի շրջանի Բալակովո քաղաքում կրկեսային արջը փախել է վանդակից և հարձակվել երկու անցորդի վրա, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին գրում է «РИА Новости»՝ մանրամասնեով, որ կենդանին հարձակվել է 68-ամյա տղամարդու վրա, կծոտել է նրան և հարվածել ճանկերով: Տեսարանին ականատես է եղել 28-ամյա երիտասարդ, որը փորձել է քշել արջին, սակայն ևս վնասվածներ է ստացել, իսկ արջն անհետացել է թփերի մեջ:
Պարզվել է, որ արջի «տերը» Բալակովո քաղաքի 32-ամյա բնակիչ է: Նա ոստիկաններին պատմել է, որ ավելի վաղ աշխատել է Պենզայի «Союз-концерт» կրկեսում որպես Մայա արջի վարժեցնող: Նրա խոսքով՝ կենդանուն գնել են 2014թ.-ին, իսկ շրջագայությունների միջև ընկած ժամանակահատվածում կենդանին պահվում է տվյալ թաղամասի ավտոտնակի վանդակում:
Փրկարարները արջի «տիրոջ» հետ միասին արջին վերադարձրել են տարածք: Նրան պահպանում է ոստիկանությունը: Արջի «տերը» մտադրություն է ունեցել կենդանուն տալ Կուրսկի արգելանոցին, սակայն տեղի ունեցածի հետևանքով գործընթացը ձգձգվել է:
Նշենք, որ Հայաստանում այս խնդիրը ևս արդիական ու առաջնային է: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարբերաբար ահազանգում է հանրային անվտանգության և կենդանու համար ոչ բարենպաստ պայմաններ ունեցող անազատ պայմաններում պահվող կենդանիների մասին, որոնք հիմնական պահվում են տարբեր ռեստորաններում և այլ վայրերում: Ահազանգել ենք նաև Երևան քաղաքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տան բակում պահվող երկու արջերի մասին, սակայն պետական պատասխանատու մարմինները չեն իրականացրել ոչ մի գործնական քայլ խնդրին լուծում տալու նպատակով: Ավելին՝ պետական մարմինները երբեմն նպաստում են անօրինականնության շարունակմանը:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/23-08-22/f462cae2f7ba186e1c9bfdcadc2c7852.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-08-22/c1369475880d804a2e4d0d16407214a0.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/08-08-22/fb60bbc0189554cee1b04066b2c11897.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/21-06-22/df82ff94279bb61fa0c39548c43ae3ed.jpg&w=300&h=200)