«Արմօյլ» ՓԲԸ-ը սկսել է նավթամթերքի վերամշակման գործարանի փորձարկումը (տեսանյութ)

«Արմօյլ» ՓԲԸ-ն մերձերևանյան գոտում՝ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում, կառուցում է նավթավերամշակման գործարան։ Կառուցապատման համար ընկերությունը չի ստացել շինարարության թույլտվություն, նախագծերը չեն անցել համապատասխան փորձաքննություններ, չի իրականացվել ՇՄԱԳ փորձաքննություն։

Սակայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նավթավերամշակման գործարանը քաղաքաշինական կառույց չէ: Այս օրենքի 14-րդ հոդածի 4-րդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ նավթավերամշակման արտադրությունը քիմիական արդյունաբերության ուղղություն է և ենթակա է փորձաքննության: Այս մասին տեղեկացնում է գործարանի հարևանությամբ գործող «Ռիվալ» ՍՊԸ-ի հանրային կապերի մասնագետ Ելիզավետա Ասատրյանը: 

Առ այսօր «Արմօյլ» ՓԲԸ-ն անխոչընդոտ իրականացնում է կառուցապատում և նախաքննության մարմնի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել, որպեսզի կանխվի իրականացվող կառուցապատումը: Այդ մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քննչական կոմիտեում, դատավարական հսկողությունն էլ իրականացվում է ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից, սակայն ըստ տուժողների, Կոտայքի մարզի իրավապահները ի զորու չեն քննելու այս քրեական գործը, ելնելով անհասկանալի կաշկանդվածություններից։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում