Շրջակա միջավայրի նախարարությունում շուրջ 2 մլն եվրոյի գործողություններ չեն կատարվել. Հաշվեքննիչ պալատ

ՀՀ հաշվեքննիչ պալատի տարեկան հաշվետվության համաձայն՝ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից ֆինանսավորվող և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրով 2017 և 2018թթ.-ին շուրջ 2 մլն եվրո ընդհանուր արժողությամբ գործողություններ չեն կատարվել:

«Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KFW) կողմից ֆինանսավորվող և «Պահպավող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրով, որի գումարը 2017թ.-ին կազմել է 1.84 մլն եվրո, նախատեսված 34 գործողություններից չի կատարվել 958.000 ովրե ընդհանուր արժողությամբ 21 գործողություն: 2018թ.-ի գումարը կազմել է 1.85 մլն, իսկ նախատեսված 28 գործողություններից չի կատարվել շուրջ 1 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 19 գործողություն»,- ասված է տարեկան հաշվետվության մեջ:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մարտ ամսին Շրջակա միջավայրի նախարարության հրավերով Սյունիքի մարզի համայնքներ է այցելել լրագրողական խումբ, որին ներկայացվել է վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները: «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագրի ազգային հարցերով պատասխանատուն Մարտիրոս Նալբանդյանն է: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում