«Գետերում ձկների քանակը էականորեն նվազել է»․ Էրիկ Գրիգորյան
«Ձկնուղիները, որոնք նախատեսված են եղել ՀԷԿ-երի համար, չեն համապատասխանել ոչ միայն ձվադրման, այլ իրենց բարձրանալու, թռչելու հնարավորություններին»,- օրերս բյուջեի կատարողականի քննարկմանն ասել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ-ում հէկ-երի գործունեության շուրջ առաջացած խնդիրների մասին:
Վերջինս հիշեցրել է նաև, որ մի քանի օր առաջ ԱԺ ներկայացվել է գետերի ու գետահատվածների ցանկը, որտեղ արգելվելու է ՀԷԿ-երի գործունեությունը։ Նախորդ տարի վերանայվել է էկոլոգիական թողքի հաշվարկման կարգը, մշակվել է ձկնաերթուղիների կառուցման հետ կապված կարգավորումներ։
«Ըստ էության՝ այդ կարգավորումը բերել է նրան, որ մեր գետերում ձկների քանակը էականորեն նվազել է»,- հայտարարել է նա: