Շրջայցի ժամանակ գտանք ծառահատումներ, որոնք մտածելու տեղիք են տալիս (ֆոտո)

«Շրջայցի ժամանակ գտանք ծառահատումներ, որոնք մտածելու տեղիք են տալիս և ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ։ Տարածքը, որտեղ ծառերը հատվել են բավականին հասանելի ու տեսանելի վայրում է, մշտական հսկողության տակ է, ինչը նշանակում է, որ ծառագողերը մինչև հիմա այդքան էլ չեն վախենում պատժվելուց ու օրենքից։
Բացառում ենք, որ եթե տեղում անտառապահ է եղել, ապա հենց կտրելու պրոցեսից տեղյակ չի եղել»,- հայտնում է «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը և շարունակում,- «Տեսանք թե հենց արմատից կտրած ծառեր և թե ծառեր, որոնք արմատով հանդերձ շուռ էին տված։ Ենթադրում ենք, որ դա նույնպես գողերի ձեռքի գործն է, ուղղակի ցանկացել են որպես քամատապալ ներկայացնել։ Հակառակ դեպքում չէին կարող բոլորը նույն տարածքում լինել ու իրար հետ կապ չունենալ։

Հերթական անգամ համոզվեցինք, որ մեր նախաձեռնության կարիքը ղեռ կա այս տարածքում և ցավոք սրտի դեռ վաղ է հեռանալու մասին մտածել։

Նշենք նաև, որ չարագործը բռնված է, քրեական գործը հարուցված է, սակայն սովորաբար, նման դեպքերում գործը իրենց վրա են վերցրել տասովչիկ, վեցնոց դեմքերն ու իսկական չարագործը մնացել է անպատիժ։ Հուսանք որ պարկի տնօրինության ու ոստիկանության ուժերով նման բաները կբացառվեն ու պատկան մարմինները մնալով անկաշառ, չեն խաբվի։ Մենք հավատում ենք նոր ոստիկանի ու նոր անտառապահի բարոյական կերպարին»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում