«Նույն արջերն են, որ կտրեցին վարչապետի ճամփեն, հանրությունը ծափահարեց, մենք՝ շիվարեցինք...» (տեսանյութ)

«Ձայնը, որ լսում եք արջի քոթոթներն են արտաբերում՝ թաթերը կրծելով։ Սա անում են ամեն անգամ մարդ տեսնելիս։ Ստերեոտիպիկ էս վարքագիծը վայրի բնության մեջ ծնված արջերը ձեռք են բերել մարդու կողմից խեղվելու հետևանքով, որովհետև որոշ անձինք որոշել են վերցնեն բնությունից, «կերակրեն, պահեն», ոնց կպահեին իրանց շանը կամ կատվին։ Արջերը կրկնում են մորից կաթ ուտելու վարքագիծը, ամենայն հավանականությամբ մարդուց սնունդ ակնկալելով։ Նույն արջերն են, որ կտրեցին վարչապետի ճամփեն, հանրությունը ծափահարեց, մենք՝ շիվարեցինք։ Մարդկանց կողմից՝ խեղված, բնության համար անպիտան...»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի ղեկավար Արևիկ Մկրտչյանը: 

Հիշեցնենք, որ խոսքը գնում է Արցախի Քարվաճառի շրջանում մարդկանց կողմից վարժեցված և զորամասի տարածք ելք ու մուտք անող արջի քոթոթների մասին, որոնք վերջերս տեղափոխվեցին Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:  

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում