Դատական գործընթացներ՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի դեմ

«Երեկ ԶԼՄ-ներով տարածում է ստացել Կենդանաբանական այգու բարի համբավն ու հեղինակությունն արատավորող, վարկաբեկիչ, իրականության հետ կապ չունեցող մի շարք արտահայտություններ, որոնց թվում՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»: Նշված անձի, ինչպես նաև որոշ ցուցարարների արտահայտություններն ակնհայտորեն միտում ունեն արատավորելու թե՛ Կենդանաբանական այգու, թե՛ իմ, թե՛ իմ անձնակազմի համբավն ու հեղինակությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Վերջինս շարունակել է. «Հրապարակավ հայտնում եմ, որ ցուցարար խմբից ոմանք համարձակվել են նույնիսկ ակնհայտ սպառնալ Այգու աշխատակիցներին՝ սեփական տեսակետը արտահայտելու և Այգու շահերը պաշտպանելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Այգու դիմաց ցույցեր կազմակերպող խմբի հետ օրինական դաշտում երկխոսության անհնարինությունը՝ պատրաստվում եմ դիմել դատարան՝ նշված արտահայտությունների հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Վնասի փոխհատուցումից ստացված գումարն ամբողջովին կուղղվի Երևանի կենդանաբանական այգում նոր ազատավանդակների կառուցմանը»:

Հիշեցնենք, որ երեկ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հայտարարություններին: 

Նախարարի հայտարարությանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր: Բնապահպանության նախարարի նախկին տեղակալ, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը գրել է. «Պարոն Նախարար, միանում եմ Ձեր խոսքերին և հայտարարում, որ նմանօրինակ գործընթաց մեկնարկվում է նաև իմ կողմից»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում