«Հաց են ուտում ու էս խեղճ բանտարկված արջերի տանջանքը վայելում». ահազանգ Աշտարակի ձորից (տեսանյութ)

«Երեխա վաղտ կանֆետի թղթին տեսել ա, Էգոոոոն աճացրել, արջուկներին բռնել՝ բանտարկել: Հիմա մի անգիտակից բռի սա արելա, մյուս անգիտակիցներն էլ ընտանիքներով էթում, նստում հաց են ուտում ու էս խեղճ բանտարկված արջերի ընտանիքի տանջանքը վայելում ! Ամոթ ! Բկներիդ կանգնի !»,- իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Արթուր Մկրտչյան անունով օգտատերը՝ շարունակելով,- «Մենք դեմոկրատ Հայաստանում ենք, սենց բարբարոսությունը պետք է արգելվի ! Ալեն ջան, խնդրում եմ, եթե պետք ա կգամ ազգային ժողովում բոլորի առջև ծնկի կիջնեմ ու կրկին կխնդրեմ արգելեք սա, ու արգելեք հենց այսօր !»:

Գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում