Անտառային և ԲՀՊՏ հողերի կատեգորիաների փոխման համար ՇՄԱԳ փորձաքննությունը կդառնա պարտադի՞ր

ՀՀ բնապահպանության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) հողերի նպատակային նշանակությունը փոխել միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության դրական եզրակացությունից հետո:

Նախագծի հակիրճ բնութագրում ասվում է. «Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման հավելվածի 62-րդ կետը լրացնել դրույթով, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառային հողերի նպատակային նշանակությունները փոխելու դեպքում դրական փորձաքննական եզրակացության առկայության պահանջ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի այդ տարածքներում հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունն իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննություն անցկացնելուց հետո, ապահովելով այդ հողերի վրա սահմանված ռեժիմին հակասող ցանկացած գործունեության բացառում»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում