Արամ Հարությունյանի «հարցը» կքննարկվի վաղը. քննիչներին չի հաջողվել գտնել նրան

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում նախատեսվում էր քննարկել պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը: Սակայն ժամը 14։00-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստը հայտարարեց չկայացած, քանի որչապահովվեց անհրաժեշտ քվորումը: 

Այսօր 10։00 մեկնարկած նիստին ներկա էր 16 պատգամավոր։ ԱԺ կանոնակարգ օրենքով քվորումի ապահովման համար Արա Բաբլոյանը գրանցումը երկարացրեց մինչև ժամը 14։00-ը, ընթացքում գրանցվեց ևս 10 պատգամավոր։ Հաջորդ նիստը կկայանա վաղը 10։00-ին։

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչին չի հաջողվել կապ հաստատել նրա հետ ու հրավիրել քննչական մարմին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից՝ վարույթն իրականացնող մարմինն Արամ Հարությունյանի թաքնվելու վերաբերյալ կասկածներ ունի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում