Սա ո՛չ թիթեռի հարցն է, ո՛չ էլ՝ բույսի, նոր էկոլոգիական գործոն է հայտնաբերվել և անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ փորձաքննություն. Կարեն Մանվելյան (տեսանյութ)

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի կողմից Ամուլսարի հանքավայրի մասին ներկայացրած եզրակացությունների վերաբերյալ ֆորում-քննարկումը, որտեղ խմբի մասնակիցները ներկայացրեցին իրենց մասնագիտական եզրակացությունները:

Տեսանյութում՝ WWF հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյան:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց. «Քրեական վարույթի շրջանակներում իրականացվելու է ուսումնասիրություն, արդեն պատրաստ է այն հարցերի շրջանակը, որոնք դրվելու են փորձագետների առջև: Միջազգային փորձագետներ են հրավիրվելու, կազմակերպություններ, որոնք ուսումնասիրելու են ոչ միայն ջրային ավազանը, այլ իմ ունեցած տեղեկատվության համաձայն, նաև կենսաբազմազանությունը: Ընդհուպ մինչև հարց եմ տվել՝ իսկ ենթադրվո՞ւմ է, որ պետք է տեղացի փորձագետները ևս ներգրավվեն աշխատանքներին, պատասխանը եղել է՝ բնականաբար, այո՛, որովհետև տեղացի փորձագետները ևս ունեն կարծիք, ունեն դիրքորոշում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում