Լոռի. դեգրադացված անտառային տարածքի դրոնային հանույթի և եռաչափ մոդելի մի դրվագ (տեսանյութ)

«Եղեգնուտի անտառտնտեսություն-մասնաճյուղի (Լոռի) դեգրադացված անտառային տարածքի եռաչափ մոդելի մի դրվագ ըստ օբյեկտների բարձրությունների դասակարգման, այս դեպքում՝ ըստ ծառաթփային տարբերակի։ Մշակվել է eBee դրոնից ստացված հենքի հիման վրա, անտառային մոնիթորինգի կենտրոնի երիտասարդ մասնագետների կողմից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել և տեսանյութեր է հրապարակել Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը։

Վերջինս նաև գրել է. «Լոռի - դեգրադացված անտառային տարածքի դրոնային հանույթի և եռաչափ մոդելի մի դրվագ (ըստ օբյեկտների բարձրությունների դասակարգման, այս դեպքում՝ ըստ ծառաթփային տարբերակի)։ Մշակվել է eBee դրոնից ստացված հենքի հիման վրա, անտառային մոնիթորինգի կենտրոնի երիտասարդ մասնագետների կողմից։
Սա մեկ օրինակ է այն մոդերնիզացիոն գործընթացից, որը նախ մեզ ապահովելու է հավաստի առաջնային տեղեկատվությամբ, մասնավորապես մոտ ապագայում անտառային լանդշաֆտների վերականգնման գործընթացը արդյունավետ և թափանցիկ կազմակերպելու համար․․․»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում