Ինչպես են Թբիլիսիում բարդ վիրահատության ենթարկել Գրանդ փղին (տեսանյութ, ֆոտո)

Գրանդ անունով ասիական փիղը բարդ վիրահատության է ենթարկվել Թբիլիսիի կենդանաբանական այգում: Չորս ժամ տևողությամբ վիրահատության ընթացքում կենդանաբույժները հեռացրել են կենդանու փղոսկրը, քանի որ այն ամբողջությամբ թարախակալված է եղել:

Քսաներեքամյա կենդանին Թբիլիսի էր տեղափոխվել 2014թ.-ին Երևանի կենդանաբանական այգուց: Այդ ժամանակ կենդանու երկու ժանիքներն էլ կոտրված էին, ինչպես նաև ընթանում էր բորբոքման գործընթաց: 2014թ.-ին բրիտանացի կենդանաբույժները հեռացրել են մեկ ժանիքը, սակայն առաջացել են որոշակի բարդույթներ, ինչի հետևանքով կենդանին ստիպված է եղել սպասել 4 տարի հաջորդ ժանիքը հեռացնելու համար: 

Վերջին վիրահատությունն իրականացվել է Հարավային Աֆրիկայի կենդանաբույժների խմբի կողմից: Գերհարդ Սթենկամպը և Ադրիան Թորդիֆն աշխատել են ավելի քան 4 ժամ թարախակալված փղոսկրը հեռացնելու համար: Կենդանաբույժները նշում են, որ վիրահատությունն իրականացնելն անչափ կարևոր էր, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է կենդանու մոտ արյան վարակում սկսվեր և նա մահանար: 

Ինչպես նշել են վիրահատող կենդանաբույժները, վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն կենդանուն երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար: Անցքն ամբողջությամբ փակվելու և վերականգնվելու համար կպահանջվի 12-18 ամիս: Վիրահատությունից անմիջապես հետո փիղը ոտքի է կանգնել և քայլել:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում