Ինչպես են եվրոպացի կամավորները նպաստում Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը (տեսանյութ)

«Barev Trails» ծրագրի շրջանակներում Եվրոպայից ժամանած տասնյակ կամավորները նպաստում են Հայաստանում էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը:

WWF հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ «Barev Trails» ծրագրի շրջանակներում արդեն 2-րդ անգամ Հայաստան են ժամանել կամավորներ Եվրոպայի տարբեր երկրներից: Այս անգամ կամավորներն աշխատանքներ են իրականացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտի տարածքում: Նրանց աշխատանքի շնորհիվ բացվել են մի քանի քայլարշավային ուղիներ, տեղադրվել են ցուցանակներ, տեղեկատվական վահանակներ, որոնք զբոսաշրջիկներին տեղելացնում են տեղի յուրահատուկ բնության մասին: Ինչպես հայտեց «Արփա» պահպանվող լանդշաֆտի տնօրեն Արուս Ներսիսյանը՝ սա նաև պայքար է որսագողության դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում