60 վայրկյան հասկանալու համար, թե ինչ է կրկեսն իրականում (տեսանյութ)

Ռուս կենդանապաշտպանները հերթական աղմկահարույց տեսանյութն հրաարակել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպիսի դաժանությամբ են ռուսական կրկեսներում «վարժեցնում» կենդանիներին: 

«Կենդանու «կյանքը» կրկեսում. ծեծ՝ «փորձերի» ընթացքում, նեղ վանդակներ, հոգնեցնող ներկայացումներ վարժեցնողի մշտական գոռոցների և սպառնալիքների ներքո: Երբեմն նյարդերը տեղի են տալիս...»,- գրում է ռուսական «Վիտա» կենդանիների պաշտպանության կենտրոնը:

Տեսանյութում սարսափահար ջայլամը՝ փորձելով փախչել, վազում է հանդիսատեսի ուղղությամբ, երեխաների և մեծահասակների գլուխների վրայով: 

Նշենք, որ ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այդպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ բաց է կենդանիների պաշտպանության ոլորտը, կենդանիների խնդիրները մշտապես անտեսվում են և մատնվում անուշադրության: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում