Հրդեհ Բջնի գյուղի մոտակա անտառում. այրվել է 3 հա անտառապատ տարածք

ԱԻՆ ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 09:49-ին Բջնի գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարվել է: 

Այրվել են է մոտ 19 հա բուսածածկույթ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության 9-րդ պահաբաժնից՝ մոտ 3 հա անտառապատ տարածք:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում