Մրցույթի հրավեր` բոլոր բնասերներին, բնապահպաններին և ոչ միայն
![](https://econews.am/disk/04-09-18/ef0bb6e8c08659dae19efd50aaff6970.jpg)
![](https://econews.am/disk/04-09-18/27ed7e648a215cae2dc0aa33f45e805d.jpg)
ՄԱԶԾ-ԳԷՀ և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ «Գլոբալ
բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և
իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում իրականացվող «Կանաչ նախաձեռնություններ» իրազեկման արշավը հանդես է եկել երկու մրցույթի հրավերով:
Բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողները, դիզայներները, ինչպես նաև բնապահպանությամբ հետաքրքրված ու մտահոգ մարդիկ կարող են մասնակցել «Կանաչ նախաձեռնությունների» կողմից հայտարարված «Բնապահպանական հոդվածների և տեսանյութերի» և «Բնապահպանական պաստառների» մրցույթներին:
Մրցույթներինին կարող են մասնակցել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: Առավելությունը կտրվի այն աշխատանքներին, որոնք անդրադառնում են կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության, կամ հողերի դեգրադացիայի խնդիրներին և ունենան կրթական կամ հանրային իրազեկման բնույթ: Հաղթող նյութերն ընտրելու է բնապահպաններից, փորձագետներից և անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով՝ ըստ որակի, ուղերձի կարևորության և ազդեցիկության:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/41517452618bfd89f291ac0f2f4d399a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-07-23/982c1721f392e11c1ca68d1cced6ea43.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)