Սյունիքում հրդեհը մոտենում է Կապանի օդանավակայանի տարածքին (ֆոտո)

Ինչպես հայտնել ենք, հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի և Արցախի հանրապետության տարածքի սահմանակից գոտում: Ըստ վերջին տեղեկությունների, հրդեհն արդեն մոտեցել է Կապանի օդանավակայանի հարակից տարածքին: Այս մասին հայտնում է լրագրող Ռուբեն Գրդզելյանը:

Հրդեհն ընդգրկում է Արցախի հանրապետության Քաշաթաղ շրջանը, մասնավորապես՝ Կերեն համայնքը: Տեղեկանում ենք նաև, որ տարածքի մի մասը ականապատված է, ինչը դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները. Հրշեջ-փրկարարները դժվարանում են մոտենալ տվյալ տարածքներին։ Կրակը վարելահողերից անցել է թփուտներին՝ Կերեն - Սպիտակաշեն համայնքների մերձակա տարածքներ։ 

Նշենք, որ ըստ ականատեսների նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհը տարածվել է վարելահողերի տարածքում խոտհարքն այրելու հետևանքով։ 

Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի կողմից ներկայացված արբանյակային պատկերը ցուցադրում է վերջին 48 ժամվա ընթացքում դիտված Հարավային Հայաստանում հրդեհի օջախները (նշված դեղին գույնով) , իսկ կարմիր շրջանակն այսօր գրանցված բարձր ինտեսիվությամբ հրդեհ՝ ՀՀ սահմանից մոտ 7կմ հեռավորությամբ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում