«Որսի հրամանն արդեն ստորագրված է և վաղվանից կմտնի ուժի մեջ». նախարար Է. Գրիգորյան

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն առաջարկությամբ դիմել է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին` առաջարկելով ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, ով ասաց. «Որսի հրամանն արդեն ստորագրված է և վաղվանից կմտնի ուժի մեջ»: 

Նշենք, որ նախարարին ուղղված նամակում մասնավորապես ասված է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գտնում է, որ գործող օրենսդրության և ձևավորված պրակտիկայի պայմաններում Հայաստանում իրականացվող ցանկացած որս անթույլատրելի է և պետք է արգելվի: Նամակի տեքստին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին նախարար Էրիկ Գրիգորյանի ստորագրած հրամանով այս տարի առաջին անգամ որսաշրջանի ընթացքում  չի թույլատրվել կաթնասունների որս։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում