Ուշադրություն․ այս տարի առաջին անգամ Հայաստանում չի թույլատրվել կաթնասունների որս

Հիմք ընդունելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի 2018 թվականի հուլիսի 20-ի N2459-152 գրությամբ ներկայացված առաջարկությունները, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ստորագրել է որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրաման:

Հրամանում առաջին անգամ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս։ Բնապահպանության նախարարը նաև պաշտոնական գրություն է ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ որսաշրջանի ընթացքում կենսառեսուրսների օգտագործման պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների իրավական գործընթացի վերահսկողությունն ուժեղացնելու առաջարկով։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում