Դիլիջանում անտառի վրա ճնշումը բացառելու նպատակով պետական ծրագրեր կիրականացվեն

Հուլիսի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների և Տարածքային զարգացման և կառավարման նախարարությունների նախաձեռնությամբ կայացել է հանդիպում Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի բնակիչների հետ։ Նպատակը՝ ներկայացնել պետական աջակցության այն ծրագրերը, որոնց միջոցով համայնքի բնակիչները կարող են փոքր բիզնես սկսել, գյուղատնտեսությամբ զբաղվել, տեխնիկա վարձակալել և ստանալ այլընտրանքային եկամուտ, ինչը ոչ միայն կմեղմի, այլ կբացառի անտառի վրա ճնշումը։ Այս  մասին տեղեկանում ենք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանից: 

«Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյան-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը և այլոք: Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռօրյա ժամկետում ամփոփել բոլոր այն առաջարկները, որոնք տեղի բնակիչները կներկայացնեն նշանակված պատասխանատուներին։ Իսկ այս ընթացքում բնապահպան ակտիվիստները կրկին բարձրաձայնում են ծառահատման դեպքերի մասին։ Եթե հիշում եք դժգոհությունները սկսվեցին 2016 թվականի նոյեմբերին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ ՄԵՆՔ ՓԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՆՏԱՌԸ հանձնարարականից հետո։ Միջպետական ճանապարհի փակում , ծեծուջարդ, պահակատեղի հրկիզում․․․ցավալիորեն բազմաթիվ էին դեպքերը, որոնք մինչ այսօր շարունակվում են։ Ու ոչ մի արդարացում չկա․ մարդկանց բախտը բերել է ՝ ապրել հրաշալի բնությամբ գրկված, իսկ այցելեք համայնքներ, որտեղ ծառ անգամ չկա․․․»,- գրում է Մարինե Կարապետյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում