Զգալիորեն բարձրացվել է հատկապես անտառապահների աշխատավարձերը
![](https://econews.am/disk/18-07-18/f195dd518e0b51d3029d71d86d2e39c9.jpg)
Բնապահպանության նախարարությունը շարունակում է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների մեծացման և պահպանության գործընթացի ուժեղացման միջոցառումները։ Այս մասին հայտնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այդ նպատակով նախարարության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները սպասարկող ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 50 տոկոսով։ Զգալիորեն բարձրացվել է հատկապես անտառապահների աշխատավարձերը։ ՊՈԱԿ-ների աշխատակիցների համար ձեռք են բերվել նաև առողջության ապահովագրության ծառայություններ։ Այս միջոցառումները կնպաստեն բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի ուժեղացմանը՝ խթանելով աշխատակիցների գործառույթների արդյունավետ և բարձր պատասխանատվությամբ կատարումը։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/27-09-22/dab2c98e135e8cf6c4b4578d5fd717cc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/55ba66c2d14e7b35f327b2cab5ea8ad6.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/7462ef4c0df27827d253d11959945c93.jpg&w=300&h=200)