Պետական աջակցություն՝ Վալերի Մեջլումյանի ընկերություններից մեկին

Հուլիսի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի աշխատանքներին պետական աջակցության ապահովելն է։ Որոշմամբ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝

1. «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը, ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքի մասին ներկայացնել գրավոր տեղեկատվություն»:

Հաստատվել է նաև խմբի անհատական կազմը, որի մեջ ներառված են նաև մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Վալլեքս» խմբի ընկերությունների պղնձի ծրագրի ղեկավարը:

Նշենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ մաս է կազմում «Վալլեքս» խմբի ընկերությունների, որի նախագահը Վալերի Մեջլումյանն է: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ գլխավոր տնօրենը Լուսինե Մեջլումյան է՝ Վալերի Մեջլումյանի դուստրը: «Վալլեքս» խմբի ընկերությունների մաս է կազմում նաև «Թեղուտ» ՓԲԸ-ն, որն էլ շահագործում էր Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որի ներկայիս վիճակի մասին բազմաթիվ բացասական փաստեր են հայտնի:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում