ՀՀ-ում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը. Էրիկ Գրիգորյան
![](https://econews.am/disk/10-07-18/02b4e9ce491f6fe973c9d35078078318.jpg)
ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարը մասնավորապես նշել է. «Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև մարզի մակարդակով և որոշակի ժամանակահատվածում արդեն, կարծում ենք, Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելվում է: Այս պահի դրությամբ չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթաց ենք մեկնարկում»:
Վերջինս մանրամասնեց նաև, որ ծրագրով նախատեսվում է համայնքի բնակիչներին բաժանել կտորից տոպրակներ, այլ միջոցառումներ իրականացնել մեկանգամյա օգտագործման պլաստիկներից հրաժարվելու համար: Նախատեսվում է նաև պլաստիկ շշերի վերամշակում իրականացնել: «Մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը աշխարհի շատ երկրներում շատ արագ տեմպերով սկսում է արգելվել: Ընդ որում, իմ անձնական կարծիքով՝ առաջիկա 5-10 տարվա ընթացքում այն արգելվելու է ամբողջ աշխարհում»,- հավելեց Էրիկ Գրիգորյանը:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/27-09-22/dab2c98e135e8cf6c4b4578d5fd717cc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/55ba66c2d14e7b35f327b2cab5ea8ad6.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/7462ef4c0df27827d253d11959945c93.jpg&w=300&h=200)